24.06.2026
ՍԴ-ն պատրաստվում է ընտրությունների վերաբերյալ որոշման հրապարակմանը
prev Նախորդ նորություն

Բաքուն կրկին տոնում է հորինված պատմությունը

Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից այս անգամ արդեն Գանձակի տարածաշրջանում անցկացված՝ երբևիցե գոյություն չունեցած «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված հերթական «փառատոնն» իր մակարդակով կրկին կոլխոզի միջոցառում էր հիշեցնում։


Իսկ Հայաստանի Արալեզ գյուղում ծնված, արհեստածին Ադրբեջանի խորհրդարան կոչեցյալի պատգամավոր և նույնքան արհեստածին ինչ-որ «արևմտյան ադրբեջանցիների», իբր, «վերադարձի» հարցերով զբաղվող կազմակերպություն կոչեցյալի ղեկավար հորջորջվող ոմն Ազիզ Ալաքբարլին, որն, ի դեպ, ադրբեջաներենի ուսուցիչ է աշխատել, ուղղակի շողշողում է անգրագիտության մակարդակով։


Սույն կիսագրագետը «աուդիտորիա» («լսարան») բառի արտասանությունն իր իսկ մայրենի լեզվով չգիտե (ասում է՝ «այդըթորյա», մինչդեռ պետք է լինի՝ «աուդիթորիա»), բայց իր իսկ խոսքերով՝ «այս փառատոններով լսարաններից դեպի շրջաններ է դուրս գալիս»:


Իրանագետ Վարդան Ոսկանյան

Իրանը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի ներքին պառակտման վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Team Telecom Armenia
22.06.2026
Հայկական և ադրբեջանական ընկերությունները ինտերնետ-տարանցման համաձայնագիր են կնքել