9.06.2026
Լուսանկար՝  © REUTERS / Bernadett Szabo
prev Նախորդ նորություն

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան

«Wizz Air» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 8 ից մեկնարկել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթերը: Թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Ս.թ. հունիսի 7-ից ավիաընկերությունը մեկնարկել է նաև չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի:


Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված: Շնորհավորում ենք մեր գոծընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ:


«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ


 


 

Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելուն. Կանադայի վարչապետ
Հաջորդ նորություն next