2.06.2026
ՌԴ-ն զգուշացրել է Եվրամիությանն անդամակցելու դեպքում գազի թանկացման ռիսկերի մասին
prev Նախորդ նորություն

ՔԿ-ն պարզել է վարչապետի դեմ սպանության նախապատրաստման մեջ կասկածվողի ինքնությունը

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութնից

Հայաստանի Քննչական կոմիտեն բացահայտել է նախընտրական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ սպանության նախապատրաստման փաստով հարուցված քրեական գործով հիմնական կասկածյալներից մեկի ինքնությունը:


Ըստ քննության տվյալների՝ 2024 թվականից արտերկրում բնակվող Մ․Մ․-ն, առնվազն չորս հոգուց կազմված խմբի կազմում, վարչապետի պետական ու քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ տեղեկություններ է հավաքել նրա գտնվելու վայրերի և քարոզարշավի երթուղիների վերաբերյալ։ Ինքնությունը քողարկելու նպատակով անձինք ձեռք են բերել հատուկ հանդերձանք ու դիմակներ, որոնցով տեսաձայնագրել և համանցանցում տարածել են Նիկոլ Փաշինյանին ուղղված սպառնալիքներ պարունակող տեսաուղերձ։


Իրավապահները պարզել են նաև, որ 2026 թվականի մայիսի 16-ին խմբի անդամները որսացել են փակ համակարգչային կապուղով հաղորդվող ուղիղ եթերի տվյալները և տեսանյութի հրապարակմամբ խոչընդոտել հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչությանը։ Մ․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում պետական գործչի սպանության նախապատրաստման և քարոզչությանը խոչընդոտելու հոդվածներով, նրան ձերբակալելու որոշում է կայացվել։


Այս զարգացումներին նախորդել էր համացանցում տարածված տեսանյութը, որտեղ Արցախի բարբառով խոսող դիմակավորված անձինք սպառնում էին վարչապետին՝ նշելով, որ տեղյակ են նրա տեղաշարժի փողոցներից: Նիկոլ Փաշինյանն իր հերթին հրապարակավ արձագանքել էր այդ հրապարակմանը՝ խոստանալով գտնել և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել տեսանյութի հեղինակներին։

Լուսանկարը` civic.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով