7.04.2026
Անահիտ Ավանեսյանը՝ Անդրանիկ Քոչարյանին. «Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց»
prev Նախորդ նորություն

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը կբերվի Մխչյան՝ հավատացյալների օրհնության համար

Ապրիլի 11-ին՝ շաբաթ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սբ. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը։ Այս նվիրական օրը նաև Մասյացոտնի թեմի Մխչյան գյուղի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման տարեդարձն է, որի առիթով կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ։ Սկիզբը ժամը 10։00։


Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը՝ հավատացյալների օրհնության համար։


Մասունքը Մխչյանի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կմնա մինչև ժամը 15։00։

Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
06.04.2026
Երևանն ավարտում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստումը