1.04.2026
Ամուսինը կնոջը հասցրել է ինքնասպանության․ գործը ուղարկվել է դատարան
prev Նախորդ նորություն

Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը վիրահատվում է

Գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը վիրահատվում է։ Տեղեկությունը փոխանցել է կինը՝ Լինդան։ Նա լուսանկար է հրապարակել՝ խնդրելով աղոթել Վիգենի համար։


«Հույս ունեմ, որ Վիգենի վիրահատությունը բարեհաջող կանցնի։ Կուզեի՝ բոլորն աղոթեն նրա համար։ Նա արժանի է բոլորի աջակցությանը և աղոթքներին», - գրել է Լինդան։


Ավելի վաղ նա հայտնել էր, որ ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո ամուսինը սրտի խնդիրներ ունի։


 

Անցում ամառային անվադողերին. ապրիլի 1-ից ձմեռային անվադողերի պահանջը հանվել է
Հաջորդ նորություն next