24.03.2026
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Իրանական ԱԹՍ-ները խաթարել են Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնների աշխատանքը

Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության պատճառով խաթարվել է Բահրեյնում Amazon Web Services (AWS) ամպային տվյալների կենտրոնների կլաստերի գործունեությունը։ Այս մասին հայտարարել է ամերիկյան ընկերության ներկայացուցիչը։


Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Բահրեյնում AWS-ի աշխատանքի խափանումը կապված է տվյալ տարածքում «անօդաչու թռչող սարքերի ակտիվության» հետ։ Ընկերությունում նաև նշել են, որ ժամանակավորապես հաճախորդներին տեղափոխում են այլ տարածաշրջանների մասնաճյուղեր։ Amazon-ը տեղեկություններ չի տրամադրել վնասի մասշտաբների կամ աշխատանքի վերականգնման ենթադրյալ ժամկետների վերաբերյալ։


Մարտի 2-ին իրանական ԱԹՍ-ների հարվածներից հետո ԱՄԷ-ում AWS ամպային տվյալների կենտրոնների երկու կլաստերներ են մնացել առանց էլեկտրամատակարարման։ AWS-ը տեղեկացրել է Բահրեյնի կլաստերներից մեկում առաջացած էլեկտրամատակարարման սահմանափակ խնդիրների մասին։