13.02.2026
Առաջիկա ընտրությունը մեր հետպատերազմյան ապատիան և խեղճությունը կոտրելու շանս է. Տոնոյան
prev Նախորդ նորություն

Լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր. Փաշինյան

Մենք Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա նշեց, որ Ռուսաստանը հայտարարել է, որ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ, ինչի շուրջ ինքը խոսել է ՌԴ նախագահի հետ.


"Նա աջակից է այս բոլոր ծրագրերին։ Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջեւանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, քանի որ երկաթուղին գտնվում է ՌԴ կառավարման ներքո։ Կողմնակիցներն ասում են, որ Հայաստանը պետք է շրջանցեն և մենք, փաստորեն, դիրքերի կորուստ ենք ունենում։ Ռուսաստանի դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր. սա տարբերակ է, որը պետք է քննարկել»,– ասաց նա։


 

Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը