12.02.2026
Ցեղասպանության ճանաչումը սակարկության առարկա չէ
prev Նախորդ նորություն

Վարչապետին ուղղված քննադատությունը թափ է հավաքում

Նա (Նիկոլ Փաշինյան — խմբ.) ասում է. «Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ և Դուք հարցնեք՝ այս կոստյումը Ձեզ որտեղի՞ց, կամ սնվու՞մ եք Դուք, ո՞նց եք, ի՞նչ եք սնվում, ես ի՞նչ եմ պատասխանելու»։


Սա ցինիզմի գագաթնակետն է, ու մեկը չկա` հակադարձի, թե` այ ընկեր, քո կոստյումի համար էլ, քո ուտել-խմելու համար էլ դու միլիոնավոր դրամների ֆոնդ ունես, որ նախատեսված է հատուկ քո կարիքները հոգալու համար: Նույն կարգի ֆոնդ նաև ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահն ունեն: Հետևաբար, դու քո աշխատավարձով քեզ կոստյում գնելու կարիք չունես, դու էդ կոստյումն էլ ես մեր վճարած հարկերի հաշվին գնում, քո ուտել-խմելու հաշիվն էլ ենք մենք փակում, քո և քո ընտանիքի մյուս հաճույքների համար էլ ենք մենք` հպարտ հարկատուներս վճարում: Ու ես էդ փողերին շուտով կանդրադառնամ հստակ փաստերով:


Հիմա դու եկել ասում ես` բա որ ինձ հարցնեն, թե էս կոստյումը քեզ որտեղի՞ց:


Ուրդուց, ուրդուց` ժողովրդի գրպանից:


Լրագրող Վահե Մակարյան

Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության նոր փուլը
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը