12.02.2026
Փաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համեմատում է ծայրահեղական իսլամի հետ
prev Նախորդ նորություն

Հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները

ՊՆ ամրացման շրջանների դետալային ցուցադրումն ու դրանց ֆունկցիոնալ նշանակությունն ի լուր աշխարհի ներկայացնելը ոչ վաղ անցյալի մի դրվագ հիշեցրեց։


2 տարի առաջ մի քանի ընդդիմադիր պատգամավորներով գնացել էինք դրանց առաջին նմուշներին ծանոթանալու։ Հետ եկանք, համատեղ գրություն պատրաստեցինք՝ ներկայացնելով մեր արձանագրած դիտարկումները և բացթողումները։
Մեկը վերաբերում էր հակադիվերսիոն միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը, որը կառույցի արտաքին մասում որոշակի նկատելի գործողություններ էր ենթադրում։ Ասացին՝ չենք անում, որ հակառակորդը չֆիքսի, որ այս վայրում ռազմական օբյեկտ կա։


Այդ բացատրությունը դեռ այդ ժամանակ շատ անլուրջ էր՝ հաշվի առնելով, որ հակառակորդից մի քանի կմ-ի վրա 2 տարի լայնածավալ աշխատանք էր տարվել և բնականաբար նրանց կողմից ֆիքսվել էր։ Իսկ հիմա՝ այս քարոզչական տեսանյութերի ֆոնին, առհասարակ գործընթացը զավեշտի է վերածվել։ Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը` իմաստազրկելով գաղափարն ու հակառակորդի համար անկանխատեսելիության գործոնը:



«Պատիվ Ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Գողացված գրքերը, հայտնի ու անհայտ ասպիրանտները. Հայկ Դեմոյանը
Հաջորդ նորություն next
 ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը
12.02.2026
ԵՄ-ն կասեցրեց Վրաստանի դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի մուտքը