9.10.2025
Ո՛չ թմրանյութերին. օլիմպիզմի տարածումը և կիրառումը պետք է դառնա ամենօրյա պրակտիկա
prev Նախորդ նորություն

Հայաստանը պետք է դառնա մի վայր, որտեղ ոչ միայն կոդ են գրում, այլև նախագծում և արտադրում

Կարծում եմ՝ Հայաստանի տնտեսական զարգացման հաջորդ փուլում մենք պետք է բարձրանանք արժեքային շղթայում՝ ծառայությունների մատուցումից անցում կատարելով դեպի արտադրանքի սեփականություն, պատվիրված նախագծերից դեպի մտավոր սեփականության ստեղծում, պարզ կոդավորումից դեպի արտահանվող, բարձրարժեք արդյունաբերություն։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:


«Այսօր բավարար չէ պարզապես արտահանել տաղանդը կամ գաղափարները։ Ժամանակն է Հայաստանը դարձնել այն վայրը, որտեղ ոչ միայն կոդ են գրում, այլև նախագծում, արտադրում և արտահանում են ամբողջական, մրցունակ արտադրանքներ։


Մենք արդեն ունենք ներշնչող հաջողության պատմություններ՝ ընկերություններ, որոնք ապացուցել են, որ Հայաստանում հնարավոր է ստեղծել համաշխարհային մակարդակի արտադրանք։ Այս օրինակներով ոչ միայն պետք է հպարտանանք, այլև դրանք պետք է ամրապնդեն մեր համոզմունքը, որ այս ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ և՛ անհրաժեշտ է, և՛ իրագործելի»,- գրել է նա։


 

Փաշինյանն արձակուրդ է ուղարկել իր մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Իզվեստիա
09.10.2025
«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի մասին չէ». ԱԳՆ-ն հստակեցնում է պաշտոնական դիրքորոշումը