26.04.2024
Բրազիլիայի Դաշնային սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Ասոցիացիայի համաձայնագրի շատ դրույթներ տեղ կգտնեն Հայաստան-ԵՄ նոր պայմանագրում

Թեև 2013 թ.-ին Վիլնյուսի գագաթնաժողովին Հայաստանն ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու պատճառով չստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր, այնուամենայնիվ երկու տարի անց Երևանն ու Բրյուսելը պատրաստվում են կնքել նոր համաձայնագիր: Այն պետք է հիմնվի արդեն բանակցված ասոցացման համաձայնագրի վրա՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով փոփոխված իրողությունները: Մասնավորապես Հայաստանի պատրավորությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում:

Մինչև վերջերս Եվրամիության հետ ընթանում էին քննարկումներ, որոնց արդյունքում որոշում է կայացվել սկսել բանակցություններ Հայաստանի հետ նոր համաձայնագրի կազմման շուրջ: «Արդեն դիմում-պահանջ է ներկայացված Եվրոպական խորհրդարան և Եվրոպական հանձնաժողով, որպեսզի տրամադրվի համապատասխան մանդատ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար: Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագրում արդեն իսկ նախանշվում են այն ոլորտները, որոնց շուրջ Հայաստանը և ԵՄ-ն շարունակելու են երկխոսել: Դրանք են վիզաների ռեժիմի դյուրացում, ավիացիա և այլն», - հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«Մեդիա կենտրոնում» մայիսի 29-ին Գարեգին Մելքոնյանի, ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի և Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում՝ «Հայաստան-ԵՄ հարաբերությունների ուրվագծվող տեսլականն Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովից հետո» թեմայով:

Կողմերը բանակցվելիք փաստաթղթում, որն ըստ էության հանդիսանալու է Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական հիմքը, հիմնվելու են արդեն բանակցված, բայց չստորագրած Ասոցացման համաձայնագրի վրա: «Նոր փաստաթղթում հնարավորինս կընդգրկվեն այն հատվածները, որոնք արդեն իսկ համաձայնեցված են եղել: Իհարկե ոչ բոլոր ոլորտները կարող են ներառվել, քանի որ փոխվել է իրավիճակը, և Հայաստանն ունի որոշակի պարտավորություններ Եվրասիական միության շրջանակներում», - պարզաբանեց Մելքոնյանը՝ մանրամասնելով, որ նոր փաստաթղթում հաստատ չի ընդգրկվի մաքսային կարգավորումների մասը, քանի որ դա կհակասի Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին:

Առաջիկայում Եվրամիության հետ կնքվելիք փաստաթղթի տնտեսական բլոկում, ըստ Մելքոնյանի կարող են ներառվել, հետևյալ ոլորտները՝ թափանցիկություն, մրցակցություն, ներդրումներ, ծառայություններ և առևտուր: «Մենք որոշել ենք, որ այդ ոլորտները մնալու են ստորագրվելիք փաստաթղթում», - հավելեց փոխնախարարը՝ նշելով, որ Հյաստանը հայտնվում է բավականին շահեկան վիճակում, քանի որ գտնվելով Եվրասիական տնտեսական միության մեջ՝ տնտեսական բավական սերտ համագործակցություն կարող է ունենալ ԵՄ-ի հետ: «Մենք աշխատում ենք Եվրամիության հետ GSP+ համակարգով, որը հնարավորություն է տալիս մոտ 6400 անուն ապրանք Հայաստանից արտահանել ԵՄ գրեթե զրոյացված մաքսատուրերով», - նշեց նա:

GSP+ համակարգով աշխատել ԵՄ-ի հետ, ըստ Գագիկ Մակարյանի, դեռ չի նշանակում, որ Հայաստանում արտադրված ապրանքները արտահանվում են Եվրամիության շուկա: «Մեր գործարարների մեծ մասի մոտ կա ինֆորմացիայի պակաս առ այն, թե ինչ է այդ համակարգն իրենից ներկայացնում: Մեր գործարարները խուսափում են մրցակացությունից և ցանկանում են աշխատել հիմանակում ռուսական շուկայի հետ, որն ավելի ծանոթ է իրենց», - նշեց նա:

Իսկ Հայաստան-ԵՄ հարաբերություններում առկա զարգացումները Մակարյանը դրական գնահատեց՝ նշելով, որ այս դեպքում գործընթացն ավելի կարևոր է, քան արդյունքը: «Արևելյան գործընկերության շրջանակներում մենք արդեն ստանում ենք այն ամենը, ինչ մեզ պետք է: Անպայման չէ ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, ամեն պատեհ կամ անպատեհ առիթով այդ մասին խոսել, քանի որ այն կարող է առաջացնել Ռուսաստանի բացասական ռեակցիան, ինչը կարող է ունենալ իր հետևանքները», - ասաց բանախոսը:

Վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հայտարարեց, որ Հայաստանի դաշնակից և ռազմավարական գործընկեր Ռուսաստանը տեղյակ է Բրյուսելի հետ բանակցություններում Երևանի ակնկալիքների և անելիքների մասին: «Մենք խորհրդակցություններ ունեցել ենք (ռուսական կողմի հետ)՝ եվրոպական կառույցներում Հայաստանի ներգրավվածության շուրջ: Ռուսական կողմից բացասական տրամադրվածություն չկա», - նշել էր Նազարյանը:

Հայաստան-ԵՄ ապագա տնտեսական համագործակցության մասով վերապահումներ ներկայացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրելը դեռ չի նշանակում, որ դրանից հետո հայկական ապրանքները կլցվեն եվրոպական շուկաներ և Հայաստանի արտահանումը դեպի Եվրոպա կմեծանա: Եվրամիությունը այժմ թուլացնում է եվրոյի դիրքերը, որպեսզի խթանի սեփական ապրանքների սպառումն արտերկրում: Այս առումով անկախ ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությունից, դեռևս պարզ չէ՝ տնտեսական համագործակցություն կստացվի, թե ոչ», - նշեց նա:

Քննարկման ավարտին բանախոսները դրական գնահատեցին Եվրամիության հետ քննարկումների ընթացքը՝ հույս հայտնելով, որ դրանք կպսակվեն հաջողությամբ: Գարեգին Մելքոնյանը իր հերթին տեղեկացրեց, որ Եվրամիության հետ հարաբերությունների մասին տեղեկացվում են նաև Հայաստանի ԵԱՏՄ-ի մասով գործընկերները: «Սա շատ բնորոշ գործընթաց է յուրաքանչյուր մաքսային կամ տնտեսական միության համար: Օրինակ՝ Եվրամիության անդամ որևէ երկիր միայնակ իրավունք չունի ազատ առևտրի համաձայնագիր կնքել երրորդ պետության հետ», - եզրափակեց էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը:
Գերմանիայի դեսպան. Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցության հնարավորությունները սպառված չեն
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online