Փաշինյան. Փոխզիջում բառը քաղաքական բառապաշարից պետք է արմատախիլ անել
Քանի դեռ Ադրբեջանը նման լեզվով է խոսում, փոխզիջում բառը հայկական քաղաքական բառապաշարից պետք է արմատախիլ անել: Ադրբեջանը հայտարարում է, որ թեյ է խմելու Երևանում, մենք ասում ենք` փոխզիջում: Դա անընդունելի է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ընդգծեց, որ հարկ է հասկանալ, որ տեղի է ունեցել բալանսի խախտում, Ադրբեջանը 7 մլրդ դոլարի զենք չի գնել, որպեսզի գնա փոխզիջման: Բայց իրենք չեն ասում, որ եթե այդքան զենք է գնվել հակառակորդի կողմից, ուրեմն պետք է հանձնվել. այդպես չի.
«Հայաստանն այսօր փոխանակ մտածի, թե ինչպես հզորանա Մենք ասում ենք` պետք է ռազմական հավասարակշռությունը վերականգնել, առաջինը, բանակի ծախսերի կառուցվածքի փոփոխությամբ: Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիր ձևավորելով: Այսօր խաղաղ լուծում հնարավոր չէ»,- հայտարարեց նա:
Այն պնդումներին, թե ռեսուրս չունենք, Փաշինյանը հարցը հասցեագրում է Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին` ի՞նչ եք արել 25 տարի, որ Հայաստանը ռեսուրս չունի.
«Ինչի՞ կործանիչ տներ ունենք,կործանիչ մեքենաներ ունենք, բայց կործանիչ ավիացիա չունենք: Այդ մարդիկ մսխել են երրորդ հանրապետության ռեսուրսը: Մենք ասում ենք, որ չենք ուզում մսխենք, պետք է Հայաստանը հզորանաև պետք է հզորանա կոռուպցիայի դեմ պայքարով,մենաշնորհների դեմ պայքարով»,- հավելեց նա:
Նշենք, որ նախօրեին ևս հերթական հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ընդդիմադիր Կոնգրես-ՀԺԿ դաշինքը սատարում է Սերժ Սարգսյանին և Կառավարությանը: Հակադարձելով իր հասցնեին հնչող մեղադրանքներին, թե հող հանձնող է, նա ասել է՝ իր հրաժարականից հետո շարունակված բանակցություններում մշտապես եղել է Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձի հարցը, որին հայկական կողմը համաձայն է եղել, և հիմա էլ բանակցությունների սեղանին գտնվող Մադրիդյան փաստաթղթում կա տարածքների վերադարձի հարցը: