25.11.2024
Փաշինյան. Փոխզիջում բառը քաղաքական բառապաշարից պետք է արմատախիլ անել
prev Նախորդ նորություն

Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում. Քոչարյանի խոսնակը` Տեր-Պետրոսյանին

Ոչ Քի-Ուեստում, ոչ էլ այլուր, բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում: Այս մասին  հայտարարել է ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ հնչեցրած հայտարարությունը:


Նշենք, Տեր-Պետրոսյանը երեկ կրկին հայտարարել է, որ Քի-Ուեստում քննարկվել է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»:


Սողոմոնյանի խոսքով` Լևոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, որևէ նոր բան չի ասել: Մի մասով` իր հայտնի հոդվածն է վերաշարադրել` վերստին ներկայանալով որպես պարտվողականության ջատագով, մյուս մասով` կրկնել արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները` ներկայացնելով դրանք իբր պատմական իրողություններ: Դրանց թվում է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը», ինչը հերյուրանք ու պատմության խեղաթյուրում է:


Իսկ ինչ վերաբերում է «լավ չենք ապրելու, մինչև չլուծենք Ղարաբաղի խնդիրը» տեր-պետրոսյանական բանաձևին, ապա, Սողոմոնյանի խոսքով, այն քննադատության չի դիմանում:


«Հիշեցնեմ, որ 2000-2008թթ. Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է գրանցել»,- հավելել  է երկրորդ նախագահի խոսնակը: