23.09.2025
Ամեն ինչ անելու եմ, որ մեր մարզիկները ՀՀ անունը բարձր պահեն աշխարհում. Հովհաննես Ծառուկյան
prev Նախորդ նորություն

Հզոր մարդը ամեն օր կամ երկու օրը մեկ հարցազրույց պետք է չտա. Ծառուկյան

Օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գարիկ Ծառուկյանը հաստատեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը։ Նա նաև նշեց, որ մասնակցելու է նոր թիմով։


Ծառուկյանը պարզաբանեց, որ մասնակցությունը կլինի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որի նպատակն է միավորել տարբեր մասնագետների՝ երկրի զարգացման համար։


«Այս վիճակից երկիրը հանելու ո՛չ կուսակցություն կա, ո՛չ մարդ, պետք է համախմբում լինի՝ գաղափարի, ծրագրի շուրջ, որը լինելու է "Առաջարկ Հայաստանինը": Անհրաժեշտ է ոչ թե դատարկ խոսել, այլ գործ անել», - ասել էր նա։


Նախորեին լրագրողը հետաքրքրվեց Գարիկ Ծառուկյանից, թե արդյոք նա ծրագրում է մեծ մամուլի ասուլիս հրավիրել, քանի որ շատ հարցեր են կուտակվել, հատկապես նրա վերջին հայտարարության լույսի ներքո.


«Հզոր մարդը ամեն օր կամ երկու օրը մեկ հարցազրույց պետք է չտա: Մի քիչ անցնի, ինչ հարցեր կա, կտաք՝ կպատասխանեմ: Օրը մեջ հարցեր, հարցեր. դա ո՛չ ինձ է հետաքրքիր, ո՛չ հանրությանն ու ժողովրդին», - նշեց նա։

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Հաջորդ նորություն next