21.04.2025
Հայաստանում կհիմնադրվի Tatra բեռնատար մեքենաներ արտադրող գործարան
prev Նախորդ նորություն

Կարեն Կարապետյանը չի բացառում Անկարայի և Բաքվի հետ բանակցությունները

Եթե Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ լինեն բանակցել, ապա Հայաստանը կհաստատի նրանց հետ տրամաբանական հարաբերություններ: Այս մասին նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել  է ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապճետյանը:


"Մենք պատրաստ ենք հարևանների հետ հաստատել տրամաբանական հարաբերություններ, եթե  մեր հարևանները պաստրաստ լինեն բանակցել: Այդ իմաստով չի բացառվում,որ որոշ ժամանակ անց մենք նստենք և պայմանավորվենք խաղի որոշ կանոնների շուրջ:Իհարկե, դա չի նշանակում, թե մենք կընկերանանք, բայց դա նշանակում է, որ մենք հարևաններ կլինեն մի տարածաշրջանում",-  ասել է վարչապետը:


Ուշագրավ է, որ օրերս հայ-թուրքական հարաբերությունների կագավորման շուրջ իր հետաքրքրությունն է ցուցաբերել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, Մոսկվան շատ է ցանկանում, որպեսզի ԵԱՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բաց լինի մարդկանց, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար:


 

ՔԿ. Պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով մեղադրանք է առաջադրվել 5 ոստիկանի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար