25.11.2024
Օհանյան. Ղարաբաղյան հակամարտության մեջ չպետք է լինեն պարտվածմներ կամ հաղթողներ
prev Նախորդ նորություն

Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի փոխվարչապետի պաշտոնից

Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Արցախի փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։


Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:


Հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ 2017թ.-ի սկզբից ցանկանում է հեռանալ քաղաքականությունից: 


«Գործընկերներիս, համակիրներիս և ընդդիմախոսներիս ուզում եմ տեղեկացնել, որ ցանկություն ունեմ 2017 թվականի առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերի»,- գրել էր այն ժամանակ Արթուր Աղաբեկյանը:


Աղաբեկյանը նշանակվել էր այդ պաշտոնին 2012 թ. 2007-2012 թթ. եղել է ՀՀ չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր: Մինչ այդ` 2000-2007 թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը: Աղաբեկյանը ՀՅԴ անդամ է: