25.11.2024
Երևանում նոր ՋԷԿ է կառուցվում, ներդրումները կկազմեն 285 մլն ԱՄՆ դոլար
prev Նախորդ նորություն

Օհանյան. Ղարաբաղյան հակամարտության մեջ չպետք է լինեն պարտվածմներ կամ հաղթողներ

Ներկայիս իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում շատ փխրուն է, քանզի, ցավոք, Ադրբեջանի պահվածքը որևէ կերպ չես կարող համարել կանխատեսելի և կառուցողական: Այդ իսկ պատճառով որևէ միջնաժամկետ կանխատեսում անել հնարավոր չէ: Այս մասին EADaily-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշպանության նախկին նախարար, «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը:


«Կարծում եմ, որ այս հակամարտությունում չպետք է լինեն պարտվածներ ու հաղթողներ, քանի որ երկու հարևանների միջև երկարաժամկետ խաղաղության հաստատման համար կարգավորումը պետք է լինի փոխզիջումային հիմքի վրա, որպեսզի որևէ մեկը իրեն հաղթող կամ պարտված չզգա: Իսկ դրա համար պետք է զարգացնել նաև ժողովրդական դիվանագիտության ռեսուրսը երկրների միջև»,- նշել է նա:


Իսկ ինտենսիվ երկխոսության հարթակ, ըստ Օհանյանի, իր մեծ ներուժով կարող է հանդես գալ նաև Ռուսաստանը, թեև լիարժեք ու համապարփակ կարգավորման համար ԵԱՀԿ հարթակը հանդիսանում է ամենաօպտիմալն ու ամենաիրատեսականը: