26.11.2024
Քաղաքագետ. Պուտինը կարող է կարգավորել փխրուն ստատուս–քվոն իսրայելա–սիրիական սահմանին
prev Նախորդ նորություն

Թրամփը ՌԴ–ում կարող է նշանակել «կոշտ» դեսպան

Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ–ները, ՌԴ–ում ԱՄՆ–ի նոր դեսպան է նշանակվելու քաղաքական գործիչ և բիզնեսմեն Ջոն Հանտսմանը`նախկինում Յութայի նահանգապետ, իսկ այժմ Ատլանտյան խորհրդի ղեկավար։


Որպեսզի նրա թեկնածությունը հաստատվի, անհրաժեշտ է սենատորների մեծամասնության համաձայնությունը, փոխանցում է CNN–ը։


Ջոն Հանտսմանն ունի դիվանագիտական փորձ`1992թ.–ին Ջորջ Բուշ–ավագը նրան նշանակել էր Սինգապուրում դեսպան։


Twitter–ի իր էջում սենատոր Ալեքսեյ Պուշկովը գրել է, որ Հանտսմանը գլխավորում է Ատլանտյան խորհուրդը, որտեղ ՌԴ–ի դեմ միշտ էլ կոշտ ուղենիշ են որդեգրել։ Նոր դեսպանը հաստատ «աղավնի» չէ։ Նրա խոսքով՝ Թրամփն իրեն շրջապատում է այնպիսի մարդկանցով, որոնք չեն ցանկանում ՌԴ–ի հետ հարաբերությունների կարգավորում։


Միջազգային հարցերով ռուսական կենտրոնի փորձագետ Մաքսիմ Սուչկովը նշել է, որ Հանտսմանի թեկնածությունը ավելի ձեռնտու է ինչպես սենատորների, այնպես էլ Թրամփի համար։ Նրա թեկնածությունը տեղավորվում է այն կոնյուկտուրայի մեջ, որն այժմ առկա է Մոսկվայի հետ խիստ հարաբերություններում։


Հանտսմանի հայրը` Ջոն Հանտսման–ավագը հիմնել է Huntsman Corporation–ը։ Այն համարվում էր աշխարհի խոշորագույն մասնավոր քիմիական ընկերությունը, փոխանցում է rbc.ru–ն։


ՌԴ–ի ու ԽՍՀՄ երկրների հետ Հանտսման ընտանիքին կապում է 1988թ.–ին ՀՀ–ում տեղի ունեցած երկրաշարժի փաստը։ Այդ ժամանակ Ջոն Հանտսման–ավագը ԽՍՀՄ ֆինանսական աջակցություն էր տրամադրել դպրոցների և հիվանդանոցների վերակագնման վրա`մոտ 50 միլիոն դոլար։ ՀՀ–ի վերականգնմանը նպաստելու համար նա ստացել է ՀՀ քաղաքացիություն։