26.11.2024
Նաումկին. ՀՀ համար ՌԴ–n`գլխավոր ռազմավարական դաշնակիցն է, սակայն Իրանի դերը նույնպես մեծ է
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Պուտինը կարող է կարգավորել փխրուն ստատուս–քվոն իսրայելա–սիրիական սահմանին

ՌԴ–ին նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Մոսկվայում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում Իրանի ռազմական ներկայությունը Սիրիայում։


Ինչպես փոխանցում է Al Jazeera–ն, այցի առանցքային հարցեր է հանդիսանում Իսրայելի մտահոգությունն Իրանի ռազմական ակտիվությամ ու Սիրիայում Իրանի ներկայությամբ։


Հանդիպման ընթացքում Նեթանյահուն Պուտինին է ներկայացրել Իսրայելի մտահոգությունը լիբանանյան Հզբոլահ շարժման ներկայությամբ Հոլանի բարձրունքներում, փոխանցում է ТАСС–ը։
Իսրայելի կառավարությունը մտահոգվում է, որ Հզբոլահի գրոհայինները կարող են օգտվել Սիրիայում քաղաքացիական պատերազմից ու ներխուժել Իսրայելի տարածք։


Մոսկվայի Քարնեգիի կենտրոնի ղեկավար Դմիտրի Տրենինը Der Spiegel–ի հետ զրույցում հայտարարել է, որ Պուտինը հետաքրքրված չէ, որպեսզի Հզբոլահն երկար ժամանակով մնա Սիրիայում։ Ըստ նրա, ՌԴ–ի համար Հզբոլահը լիբանանյան զինված կազմակերպություն է, որի տեղը Սիրիայում չէ։


Նա նշել է, որ Պուտինը կարող է օգտագործել իր լավ հարաբերություններն Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, որպեսզի կարգավորի փխրուն ստատուս–քվոն իսրայելա–սիրիական սահմանին։