7.06.2025
Դատախազը դատարան է ուղարկել դատավորի նկատմամբ պաշտոնեական անփութության գործը
prev Նախորդ նորություն

Ինչպե՞ս է VIVA հիմնադրամը փորձում լուծել սահմանամերձ գյուղերում բժիշկների պակասի խնդիրը

Անհնար էր ոչինչ չանել։ Այսպես է սկսվում պատմությունը այն նոր նախաձեռնության, որով VIVA հիմնադրամը փորձում է լուծել Հայաստանի սահմանամերձ գյուղերում բժիշկների պակասի երկարամյա խնդիրը։


Բոլոր մասնագիտությունների բժիշկները՝ անգամ երկրի ամենահեռավոր անկյուններում. այժմ դա հնարավոր կլինի։ VIVA հիմնադրամը հայտարարում է հեռաբժշկության նոր ծրագրի մեկնարկի մասին, որը հիմնարար լուծում է առաջարկում բժշկական հասանելիության խնդրին։ Սա կարևոր քայլ է՝ դեպի Հայաստանի հեռավոր բնակավայրերի բնակիչները՝ նախաձեռնություն, որն ուղղված է սահմանի վերացմանը՝ հիվանդի և որակյալ բուժօգնության միջև։


Այժմ անգամ ամենադժվար հասանելի գյուղերում, որտեղ տարիներով չեն եղել մասնագետներ, հնարավոր կլինի ստանալ առաջատար բժիշկների խորհրդատվություն՝ առանց երկար և հոգնեցուցիչ ճանապարհորդությունների։ Այս հեղափոխական նախագիծը հատկապես կարևոր է սահմանամերձ համայնքների համար, որտեղ նեղ մասնագիտական օգնությունը հասանելի չէ։


Հատուկ կահավորված բժշկական կետերի միջոցով բնակիչները կարող են ուղղակիորեն կապ հաստատել Երևանի և այլ խոշոր բժշկական կենտրոնների լավագույն մասնագետների հետ՝ ստանալով ժամանակին իրականացվող ախտորոշում, բուժման ցուցումներ և մասնագիտական խորհրդատվություն։


«VIVA» հիմնադրամի նախաձեռնությունը ձևավորում է առողջապահության նոր մոդել, որտեղ տարածությունը այլևս խոչընդոտ չէ որակյալ բուժօգնության համար։ Հեռավոր բնակավայրերի բազմաթիվ ընտանիքների համար սա իրական հնարավորություն է պահպանելու առողջությունը՝ չլքելով հայրենի տունը։ 2023-ի հոկտեմբերից սկսած՝ հիմնադրամի շարժական թիմերը հարյուրավոր գյուղեր այցելեցին:


Շարժական թիմը, թեև ընդգրկել էր գրեթե բոլոր սահմանամերձ բնակավայրերը, բայց պարզ դարձավ՝ դա բավարար չէ։ Այսպես ծնվեց հեռաբժշկական կետերի գաղափարը, որոնք կմնան գյուղերում՝ մշտապես։


Առաջին հեռաբժշկական կենտրոնը բացվելու է ապրիլի 12-ին՝ Ծավ գյուղում։ Դրանից հետո կբացվեն ևս վեց կետեր՝ Նորաշենիկում, Խնձորեսկում, Տեխում, Բարձրավանում, Ալիծորում և Խաչիկում։ Բոլոր կետերը կահավորվելու են հեռախորհրդատվության, ախտորոշման և առողջական վիճակի մոնիտորինգի համար եւ կսպասարկեն ինչպես գյուղերի բնակիչներին, այնպես էլ հարակից բոլոր բնակիչներին ։


Ծրագիրը հնարավոր դարձավ աշխարհահռչակ ձեռնարկատեր, ներդրող և ավտոարշավորդ Արթուր Գորոյանի շնորհիվ։ Վերջերս նա դարձել է VIVA հիմնադրամի դեսպան և ամբողջությամբ ստանձնել է ծրագրի ֆինանսավորումը՝ սկսած բժշկական սարքավորումների, տրանսպորտի և դեղորայքի ձեռքբերումից մինչև հեռաբժշկական կետերի հագեցում և բուժանձնակազմի աշխատավարձերը։


Նախնական նպատակն է ընդգրկել հազարավոր պացիենտներ սահմանամերձ գոտիներում։ Մեր շարժական բժիշկները կաշխատեն երկու փուլով․ սկզբում կգան մասնագետները, կզննեն հիվանդներին, ապա հերթապահ բուժքույրը շարունակաբար կվարի պացիենտներին՝ տեսակապի միջոցով խորհրդակցելով անհրաժեշտ մասնագետների հետ։


 

Գեղարքունիքում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի ոտքն ամպուտացրե՞լ են
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին