30.03.2025
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Ստոկհոլմի կենտրոնի ներկայացուցիչներին
prev Նախորդ նորություն

Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններն իրացրին անմիջապես՝ համագործակցելով Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևանի պարեկների հետ` մարտի 13-ին՝ ժամը 23.30-ին, մայրաքաղաքի Արցախի պողոտայում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և Էրեբունու բաժին են տեղափոխվել 40 և 41 տարեկան երկու տղամարդ։


41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 գրամ մեթամֆետամինի, 4,3 գրամ հաշիշի, 1,8 գրամ հերոինի և 16,4 գրամ ափիոնի նմանվող զանգվածներ:


Պարզվել է նաև, որ նա Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով:


Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշմամբ, մարտի 14-ին խուզարկություն է կատարվել 41-ամյա տղամարդու փաստացի բնակության վայրում։


Հայտնաբերվել են շուրջ 2 կգ 810 գ մեթամֆետամինի, 1 կգ 26,19 գ մարիխուանայի, 812 գ հերոինի, 229,52 գ ափիոնի, 36 գ կոկաինի և 30,52 գ հաշիշի յուղի նմանվող զանգվածներ:


Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:


41-ամյա տղամարդը կալանավորվել է: Կատարվում է նախաքննություն:


 


 

Դիանա Գասպարյանի բնակարանը խուզարկել են, «ոչինչ չեն գտել». խոսնակ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
27.03.2025
ԱԳ փոխնախարարը հերքեց 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցնելու պնդումները