29.03.2025
Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը
prev Նախորդ նորություն

Դիանա Գասպարյանի բնակարանը խուզարկել են, «ոչինչ չեն գտել». խոսնակ

Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հաստատում է տեղեկությունը, որ սկեսրային պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանությունից հետո իրավապահները խուզարկել են իրենց բնակարանը: Այս մասին հայտնում է «Ազատությունը»։ 


Խոսնակի փոխանցմամբ, իրավապահները փնտրել են գազալցակայանի տեսախցիկների կրիչները, բայց դրանք չեն հայտնաբերել:


Ըստ խոսնակի՝ «ոչինչ չեն հայտնաբերել, քանի որ գազալցակայանի տարածքը եղել է նորգման մեջ և տեսախցիկներով պետք է կահավորվեր աշխատանքների ավարտին»:


էջմիածնեցի 35-ամյա Արթուր Պարոնյանի՝ գազալցակայանում սպանությունից հետո, քննչականը քրեական գործ է հարուցել, մեկ հոգու մեղադրյալ ներգրավել։ Իրավապահները չեն հայտնում, թե ով է մեղադրյալը և արդյո՞ք նրան գտել ու ձերբակալել են:


«Հետք»-ի տեղեկություններով՝ սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը:

Ռուբինյան․ առաջարկում ենք Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
27.03.2025
ԱԳ փոխնախարարը հերքեց 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցնելու պնդումները