29.03.2025
Դիանա Գասպարյանի բնակարանը խուզարկել են, «ոչինչ չեն գտել». խոսնակ
prev Նախորդ նորություն

Ռուբինյան․ առաջարկում ենք Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ

Խաղաղության համաձայնագրի տեքստը պատրաստ է ստորագրման, և Հայաստանը պատրաստ է անցնել հաջորդ քայլին։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ հայկական կողմը առաջարկում է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ՝ ստորագրման վայրի և ժամկետի շուրջ։


Լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբինյանը հիշեցրեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ կողմերը երկար ամիսների և տարիների ընթացքում բանակցել են, և այժմ փաստաթուղթը հասել է այն փուլին, երբ կարելի է անցնել ստորագրման գործընթացին։


Պատասխանելով այն հարցին, թե ինչու է հայկական կողմը համաձայնեցման մասին իմանում ադրբեջանական հայտարարություններից, Ռուբինյանը նշեց. «Երբ տեքստը վերջնական համաձայնեցվել է, ՀՀ ԱԳՆ-ն առաջարկել է Ադրբեջանի ԱԳՆ-ին հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Սակայն ադրբեջանական կողմը նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ»։

Լրագրողների հանդեպ բիրտ ուժի կիրառման այս նախադեպը լրջագույն քննության առարկա պետք է դառնա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
27.03.2025
ԱԳ փոխնախարարը հերքեց 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցնելու պնդումները