29.03.2025
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան
prev Նախորդ նորություն

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Ստոկհոլմի կենտրոնի ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 26-ին հանդիպել է Ստոկհոլմի Արեւմտյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներ Հյուգո վոն Եսենի եւ Յակոբ Հեդենսկոյի հետ:


Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությունը: Խոսելով միջխորհրդարանական ակտիվ հարաբերություններից՝ հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը մեր երկրի խորհրդարանի կարողությունների զարգացման հարցում:


Կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ իրենց այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Հյուրերը, մասնավորապես, հետաքրքրվել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններով, ՀՀ-ԵՄ համագործակցությամբ, խորհրդարանական գործունեությամբ:


Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող փոխգործակցությանը՝ Սարգիս Խանդանյանն ընդգծել է ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությունը: Հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից:


Հանդիպմանը ներկա մեր երկրում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ Շվեդիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ձեռք բերված համաձայնությունը եւ խրախուսում արագ ստորագրումը:


 

Մոտ 3 կգ մեթամֆետամին, 1 կգ-ից ավելի մարիխունա․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
27.03.2025
ԱԳ փոխնախարարը հերքեց 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցնելու պնդումները