17.03.2025
Լուսանկարը` DW
prev Նախորդ նորություն

ԵՄ առաքելությունը Հայաստանում հաստատել է հանգիստ իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին

Լուսանկարը` European Union 2023
Լուսանկարը` European Union 2023

Եվրոպական Միությունը մարտի 16-17-ին պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ չհայտնաբերելով լարվածության աճի կամ անսովոր ակտիվության որևէ նշան: Համաձայն Հայաստանում ԵՄ ներկայացուցչության տարածած հայտարարության, սահմանի իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ և կայուն:


«Իրավիճակը մնում է հանգիստ և հանդարտ, ոչ մի արտառոց ակտիվություն չի նկատվում»,- ասված է ԵՄ առաքելության հաղորդագրության մեջ:


Եվրոպական Միության պարեկները ուղարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի տարբեր հատվածներ՝ առաքելության մոնիթորինգային գործունեության շրջանակներում: ԵՄ դիտորդները պարբերաբար իրականացնում են նման պարեկություններ՝ տեղում իրավիճակը գնահատելու և երկու պետությունների միջև հնարավոր լարվածության աճը կանխելու նպատակով:


Այս տեղեկատվությունն արդիական է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորության մասին վերջին հայտարարությունների, ինչպես նաև ադրբեջանական կողմից նախկինում տարածված՝ հրադադարի ռեժիմի իրբ թե ենթադրյալ խախտումների մասին հաղորդագրությունների ֆոնին: Ադրբեջանի ՊՆ-ն դրանում մեղադրել է հայկական կողմին, որը Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքել է: 


Փորձագետներն այս հաղորդագրություններում, համադրելով ադրբեջանական պրոկառավարական լրատվամիջոցներում և Telegram ալիքներում շրջանառվող՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի վրա իբր շուտով հարձակման մասին տեղեկությունների հետ, տեսնում են Բաքվի կողմից նոր ռազմական էսկալացիայի համար տեղեկատվական հիմք ստեղծելու փորձեր:

Լուսանկարը` REUTERS
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր