17.03.2025
Ադրբեջանի նախագահը Հայաստանում ԵՄ առաքելությունը կրկին անվանել է «լրտեսներ»
prev Նախորդ նորություն

Մայք Ուոլցը հայտարարել է Բաքվում պահվող հայ գերիներին ազատելու անհրաժեշտության մասին

Լուսանկարը` DW
Լուսանկարը` DW

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է Հարավային Կովկասում հակամարտությունը ավարտելու և գերիներին ազատելու անհրաժեշտության մասին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումից հետո:


«Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի։ Այս շաբաթ ես զրուցել եմ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ», - գրել է Ուոլցը X սոցիալական ցանցում:


Ամերիկացի պաշտոնյայի խոսքերով, ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում էական առաջընթացը, որոնք համաձայնել են խաղաղության պայմանագիր կնքել:


«Ես նրան ասացի, որ մենք պետք է ավարտենք այս խաղաղության պայմանագիրը հիմա, ազատ արձակենք բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար», - ընդգծել է Ուոլցը:


Թրամփի խորհրդականը նաև նշել է. «Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի ողջ աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա տեղի չի ունեցել»:

Լուսանկարը` European Union 2023
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր