25.11.2024
ԱՀ ՊՆ. Արցախյան կողմի դիվերսիայի և շտաբի ոչնչացման մասին Ադրբեջանի տեղեկատվությունը հորինվածք է
prev Նախորդ նորություն

ԱՄՆ դեսպանը այցելել է ՀՀԿ կենտրոնական շտաբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր այցելել է Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբ: Հիշեցնենք, վերջին իր հարցազրույցում դեսպանը հայտնել էր, որ մտադիր է հանդիպել քաղաքական ուժերի հետ, որոնք մասնակցություն են ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Ուրախությամբ սկսում եմ հանդիպումների շարքը քաղաքական կուսակցությունների ու դաշինքների հետ, որոնք առաջադրված են առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Այս ընտրությունները Հայաստանի խաղաղ ապագայի և ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանի շարունակական զարգացման համարառանցքային են: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կառավարությունը համակ ուշադրությամբ հետևում են ընտրությունների անցկացմանը՝ այն ինչ տեղի կունենա տեղամասերում քվեարկության օրը, և այն ինչ կլինի տեղամասերից դուրս ու մինչ քվեարկությունը: Ես խրախուսում եմ բոլոր մասնակից ուժերին վարել լուրջ ու խնդիրներին միտված ընտրարշավ. Հայաստանում ժողովուրդն արժանի է դրան», - իր խոսքում ընգծել է Միլսը:

Կողմերը քննարկել են գալիք ընտրություններին նախապատրաստան ընթացքը, քարոզարշավի կազմակերպման առանձնահատկությունները, մի շարք այլ հարցեր: Իր խոսքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ կուսակցությունը խիստ կարևորում է ընտրությունների օրինական ընթացքը՝ բոլոր քաղաքացիների համար ազատ կամաարտահայտման նպաստավոր պայմանների ստեղծումը, ընտրությունների մրցակցային բնույթը և արդարությունը:

«Որպես իշխանական ուժ, մենք արժևորում ենք ոչ միայն արդյունքը, այլև ընտրական գործընթացների որակը: Ժողովրդավարությունը մեր երկրի ռազմավարական խորությունն է և պետականության ներուժը ապահովող կարևորագույն գործոններից մեկը: Մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք անկողմնակալ և հավասար վերաբերմունք գործընթացի մասնակից բոլոր ուժերի նկատմամբ»,- ասել է ՀՀԿ-ականը: