21.02.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Սիմոնյանը Ֆոնտանայի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ անցած տարվա ապրիլին իսպանական Պալմայում իր եւ Լորենցո Ֆոնտանայի կողմից ստորագրված համագործակցության վերաբերյալ արձանագրությունն աստիճանաբար մտնում է իրականացման փուլ, որի գործնական դրսեւորումներից է նաեւ իր կողմից գլխավորած պատվիրակության ներկայիս այցը Հռոմ:


Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին Իտալիայում՝ Լորենցո Ֆոնտանան ընդգծել է, որ այս այցը լավ հնարավորություն է քննարկելու ինչպես երկու երկրների եւ խորհրդարանների միջեւ գործընկերային հարաբերությունները, այնպես էլ Հայաստանի՝ եվրոպական ինտեգրմանը վերաբերող հարցեր:


Վերջինս Ալեն Սիմոնյանին ներկայացրել է երեկ Իտալիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւը, որը, մասնավորապես, պարտավորեցնում է Իտալիայի կառավարությանը խթանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացին ուղղված դիվանագիտական գործողությունները` նպաստելով տարածաշրջանում հարատեւ ու կայուն խաղաղության հաստատմանը:


Ալեն Սիմոնյանը Լորենցո Ֆոնտանայի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին:


Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան: