21.02.2025
Սիմոնյանը Ֆոնտանայի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին
prev Նախորդ նորություն

Նոր Սահմանադրությունը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականը. նախարար

Լուսանկարը` president.am
Լուսանկարը` president.am

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է երկրում սահմանադրական բարեփոխումների եզրափակիչ փուլի մասին։


Փետրվարի 20-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ նախարարը հայտնել է, որ նոր Սահմանադրության հայեցակարգային աշխատանքներն արդեն ավարտված են, և այժմ ընթանում է հիմնական օրենքի տեքստի անմիջական մշակումը։


Արդարադատության նախարարի խոսքով՝ նոր Սահմանադրությունը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, որից հետո նախատեսվում է փաստաթուղթը դնել համաժողովրդական հանրաքվեի։ Ընդ որում՝ երկրի կառավարման ձևը կմնա անփոփոխ։ Գալյանն ընդգծել է, որ մշակման գործընթացում ակտիվորեն ներգրավված կլինի քաղաքացիական հասարակությունը՝ հանրային քննարկումների շարքի միջոցով։


Նախարարի հայտարարությունը հնչել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի գաղափարախոսության» մասին նոր ծրագրային ելույթի ֆոնին։ Իր ուղերձում վարչապետն ընդգծել է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը՝ նշելով, որ նախկին բոլոր սահմանադրական հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լուրջ պակաս։


Փաշինյանի կարծիքով՝ նոր Սահմանադրության ռազմավարական նպատակն է անցումը պետականազուրկ ազգի ռելիկտային մեխանիզմից դեպի պետականակերտ ժողովրդի մեխանիզմ։