3.02.2025
Լուսանկարը` mfa.am
prev Նախորդ նորություն

Հայաստանը և Վրաստանը ամրապնդում են միջխորհրդարանական համագործակցությունը

Լուսանկարը` mfa.am
Լուսանկարը` mfa.am

Փետրվարի 3-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկու հանդիպումը Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ միջխորհրդարանական փոխգործակցության լայն շրջանակի հարցեր:


Ինչպես հաղորդում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը, հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Դիվանագետները քննարկել են նաև միջազգային խորհրդարանական հարթակներում գործողությունների համակարգման և փոխադարձ աջակցության հնարավորությունները:


 

Լուսանկար` 1tv.ge
Հաջորդ նորություն next
 Լուսանկար` 1tv.ge
03.02.2025
Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից