14.02.2025
Լուսանկարը` mfa.am
prev Նախորդ նորություն

Վրաստանը հետ է կանչում իր պատվիրակությունը ԵԽԽՎ-ից

Լուսանկար` 1tv.ge
Լուսանկար` 1tv.ge

Վրաստանը հետ է կանչել իր պատվիրակության անդամներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից՝ ի պատասխան երկրում նոր ընտրությունների անցկացման կոչ անող բանաձևի ընդունման:


Այս որոշումը հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և աջակցություն է ստացել իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից:


Պատվիրակության հետկանչը Թբիլիսիի և ԵԽԽՎ-ի միջև լարվածության սրման արդյունք է, որը հետևել է կազմակերպության կողմից մինչև 2025 թվականի ապրիլ վրացական պատվիրակության լիազորությունները սահմանափակող բանաձևի ընդունմանը:


Հետ կանչված պատվիրակության կազմում էին «Վրացական երազանք» կուսակերպության երեք խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Թեա Ծուլուկիանին և Գիվի Միքանաձեն, ինչպես նաև խորհրդարանական «Ժողովրդի իշխանություն» խմբի ներկայացուցիչները:


Ուշագրավ է, որ Վրաստանը պահպանում է իր անդամակցությունը Եվրոպայի խորհրդում, սակայն կասեցնում է աշխատանքը ԵԽԽՎ-ում մինչև վրացական կողմի կողմից «սադրանքներ» որակված գործողությունների դադարեցումը:


Այս դիվանագիտական հակամարտությունը տեղի է ունենում Վրաստանում վերջերս կայացած նախագահական ընտրությունների ֆոնին, որտեղ հաղթանակ է տարել «Վրացական երազանք» կուսակցության միակ թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին, ինչը բողոքի ցույցեր է առաջացրել խորհրդարանի շենքի մոտ:

Խոշոր հրդեհ Ստամբուլում. կաուչուկի արտադրամաս է այրվում
Հաջորդ նորություն next