24.11.2024
ԱՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2200 կրակոց
prev Նախորդ նորություն

Սաջջադ Քարիմի. Եվրոպացի պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը ողջունելի չէ

Եվրոպական խորհրդարանի «ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի» (ԽՀՀ) համանախագահ Սաջջադ Քարիմը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազի կողմից Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Էլենի Թեոխարուսի, Ֆրանկ Էնգելի և Յարոմիր Շետինայի նկատմամբ հայտարարված միջազգային հետախուզմանը` նրանց կողմից Լեռնային Ղարաբաղ այցելության և իրենց գործելակերպով ինքնահռչակ պետականությանն աջակցելու համար:

Համաձայն հայտարարության` փետրվարի 20-ին, ԵԽ-ի վերոնշյալ պատգամավորներն իրականացրել են Լեռնային Ղարաբաղում անցկացված տեղական գործընթացի դիտորդական առաքելություն: Լեռնային Ղարաբաղում Եվրոպական խորհրդարանի պաշտոնական դիտորդական առաքելություն չի իրականացվել, իսկ այս ամենին հակառակ ստեղծված որևէ տպավորություն, հետևաբար, ամբողջապես հիմնազուրկ է:

«Եվրոպայի խորհրդարանի պատգամավորներն իրավունք ունեն այցելելու ցանկացած վայր՝ իրենց ընտրությամբ և առաջ տանելու իրենց անձնական համոզմունքները: Միևնույն ժամանակ, ԵԽ-ի պատգամավորները պետք է պատասխանատվությամբ ուշադրություն դարձնեն հրադադարի ակնհայտ փխրունությանը և աջակցեն Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական միջնորդական գործընթացին և նման այցելությունների ժամանակ պարզ դարձնեն իրենց ոչ պաշտոնական անհատական կարգավիճակը: Միջազգային հետախուզում հայտարարելը անողջունելի, անօգտակար և անցանկալի իրողություն է: Այն նաև չափազանցնում է ԵԽ-ի պատգամավորների անհատական այցելության կարևորությունը», - նշվում է հայտարարության մեջ:

Ըստ դրա հեղինակի` այն, ինչ անհրաժեշտ է, Մինսկի խմբի գործընթացի վերաաշխուժացումն ու քաղաքական միջնորդական ջանքերն են՝ տարածաշրջանում ապրող ժողովուրդներին և շահագրգիռ պետություններին ներկայիս տևականորեն ձգձգվող հակամարտությունից տանելու դեպի խաղաղություն, տնտեսական առաջընթաց և կենսապայմանների բարելավում.

«Սա պետք է լինի մեր քաղաքական գործունեության շարժիչը, ինչը մենք իրականացնում ենք հրապարակայնորեն և թափանցիկությամբ՝ Եվրոպական խորհրդարանի պաշտոնական տարբեր մարմինների միջոցով: Մենք կարևորում ենք նաև ԵԽ-ի երեք պատգամավորների կողմից իրենց այցելության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, ինչպես այն պահանջվում է ԵԽ-ի բոլոր պատգամավորների պարագայում», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ հայտարարությունն ուշագրավ է այն տեսանկյունից, որ առաջին անգամ ԵՄ պաշտոնական հայտարարությունում Արցախի հանրապետության համար օգտագործվել է պետություն-պետականություն եզրույթը և փաստվել է, որ մարդիկ պետք է ազատ տեղաշարժվեն, ինչի համար չի կարելի իրականացնել հետապնդում։ Կարեւոր է նաեւ այն, որ խրախուսվում է այցելությունների միջոցով տեղում իրականության վերհանումը։