24.11.2024
Սաջջադ Քարիմի. Եվրոպացի պատգամավորների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը ողջունելի չէ
prev Նախորդ նորություն

Վարչապետն ու «Associated Television International» նախագահը քննարկել են Հայաստանի ճանաչելիության խնդիրը

Վարչապետ Կարեն Կարապետյանը «Associated Television International» ընկերության նախագահ Դեյվիդ ՄըՔենզիի հետ քննարկել է Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, զբոսաշրջային հնարավորությունների ներկայացմանը և տուրիզմի խթանմանը վերաբերող հարցեր:

Դեյվիդ ՄըՔենզին նշել է, որ ընկերությունը պատրաստվում է փաստագրական ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին, որի նպատակն է Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր ավելի ճանաչելի դարձնել աշխարհին, ներկայացնել հայ ժողովրդին, պատմությունը, մշակույթը և մեծացնել զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար՝ նշելով, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի զբոսաշրջության գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը և պատրաստ է քննարկել այդ նպատակին ուղղված առաջարկությունները: