24.01.2025
Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
prev Նախորդ նորություն

Amnesty International-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Եվրոպայի խորհրդին։


Այն վերնագրված է «Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հույսի նշան չկա: Մարդու իրավունքների համակարգային և լուրջ խախտումները պետք է խստորեն դատապարտվեն»:


Իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի առնչությամբ, մասնավորապես՝ խոսքի ազատության, միավորումների և խաղաղ հավաքների իրավունքի անհիմն սահմանափակումների, իրավապաշտպանների և լրագրողների դեմ հաշվեհարդարների, արդար դատաքննության իրավունքի համատարած խախտումների, քաղաքական նպատակներով քրեական արդարադատության համակարգի չարաշահումների և այլն։