25.11.2024
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Բիշքեկում
prev Նախորդ նորություն

Շփման գծում համեմատաբար հանգիստ է, բայց կրակոցներ են հնչել Բաղանիսի ուղղությամբ

Այս պահին սահմանին համեմատաբար հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան: Այս մասին Facebook -յան էջում գրառել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական զինուժը, սակայն, ակտիվություն է ցուցաբերել նաև հայ-ադրբեջանական սահմանին:

Lurer.com-ի փոխանցմամբ` հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ, իսկ մասնավորապես սահմանապահ Բաղանիսի ուղղությամբ՝ ադրբեջանական կողմը քիչ առաջ կրակոցներ է արձակել: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի խոսքով` եղել են միջդիրքային կրակոցներ, ինչպես նաև կրակոցներ են եղել գյուղի արոտավայրերի ուղղությամբ:

Արոտավայրերը միջպետական ճանապարհի երկայնքով են: Հակառակորդի գնդակից Բաղանիսի բնակիչ Արշավիր Ավագյանի կովերից մեկը սատկել է, ևս մեկը՝ վիրավորվել: «Մարդկանց կամ տների ուղղությամբ կրակոցներ չեն եղել բարեբախտաբար»,- ասել է Սահակյանը:

Հիշեցնենք, փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը, օգտագործելով ականազերծման համապատասխան տեխնիկա և հատուկ միջոցներ, ձեռնարկել է հարձակման փորձ, սակայն ձախողել է ու հետ շպրտվել: Ադրբեջանական կողմը չեզոք գոտիում թողել է զոհեր, այդ թվում և սպաներ: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: