25.11.2024
ԱՀ ՊՆ. Հակառակորդը արկակոծել է Թալիշը
prev Նախորդ նորություն

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Բիշքեկում

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի Բիշքեկում՝ մարտի 7-ին։ Այդ մասին տեղեկացնում է Ղրղզստանի կառավարությունը։

Նշվում է, որ նիստին կքննարկվեն ինտեգրացիոն միավորման շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, սակայն բեկումնային որոշումների ընդունում չի սպասվում։

Նիստին կմասնակցեն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի վարչապետ Բաքըտժան Սագինտաևը և Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը։