25.11.2024
Շփման գծում համեմատաբար հանգիստ է, բայց կրակոցներ են հնչել Բաղանիսի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Հովհաննիսյան. Հակառակորդը շարունակել է ավելի ինտենսիվ կրակել Բաղանիսի և այլ գյուղերի ուղղությամբ

Նախորդ գիշեր Տավուշի մարզի Բաղանիս և մարզի այլ սահմանային գյուղերի ուղղությամբ հակառակորդը շարունակել է կրակել, ընդ որում ավելի ինտենսիվ, քան նախորդ օրերին: Այս մասին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սահմանի ողջ երկայնքով հակառակորդի դիրքերից կրակել են, նախորդ օրերի համեմատությամբ ավելի ինտենսիվ: Կիրառվել են նաև խոշոր տրամաչափի հրաձգային միջոցներ», - ասել է նա:

Բաղանիս համայնքի ղեկավարի խոսքով՝ նյութական և մարդկային կորուստներ չկան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետության ՊՆ-ից հայտնել են, որ փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է համապատասխանաբար 9 և 27 արկ: