15.01.2025
Դա ՀՀ ինքնիշխան իրավունքն է. Պեսկով
prev Նախորդ նորություն

Ռուբինյանն ու իրանցի պատգամավորները քննարկել են տարածաշրջանում անվտանգության հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը:


Ողջունելով պատվիրակության անդամներին` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Հայաստանը շատ է կարեւորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ: Նա նշել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ զգալիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը:


ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության կարեւորությունը` այն համարելով առանցքային հարթակ նաեւ Հայաստանի եւ Իրանի ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամրապնդման հարցում:


Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության, ինչպես նաեւ խաղաղություն հաստատելու նպատակով իրականացվող քայլերին:


 

Ակցիա և երթ՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով
Հաջորդ նորություն next