15.01.2025
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են խնդիրներ. ՄԻՊ
prev Նախորդ նորություն

Դա ՀՀ ինքնիշխան իրավունքն է. Պեսկով

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով սպասվող ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին կանոնադրության ստորագրմանը:


"Ռուսաստանը կարևորում է իր հարաբերությունները Հայաստանի հետ և մտադիր է ամրապնդել իր կապերը Հայաստանի հետ",- ընդգծել է նա։


Ավելի վաղ իր ասուլիսի ժամանակ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը առաջիկայում հնարավոր է մեկնի Մոսկվա, նրան հրավեր է ուղարկվել:


Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ում նախատեսվում է հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին կանոնադրության ստորագրում։

Ռուբինյանն ու իրանցի  պատգամավորները քննարկել են տարածաշրջանում անվտանգության հարցեր
Հաջորդ նորություն next