Բաքուն ու Երևանը վերջնական համաձայնության չեն եկել
Ադրբեջանն ու Հայաստանը դեռևս վերջնական համաձայնության չեն եկել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ. այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Նախաբանի տեքստերը և 15 հոդվածները լիովին համաձայնեցված են, մնացած երկու հոդվածների շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են», - ասել է նա։
Բայրամովն անդրադարձել է նաև Բաքվի սիրելի թեմային.
«Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանին, և Բաքուն այդ ուղղությամբ վճռական քայլեր է ակնկալում: Մենք համաձայն չենք այն փաստարկների հետ, որոնք Հայաստանը ներկայացնում է վերջին շրջանում։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել իրավիճակը։ Մասնավորապես, որոշում է կայացվել Հայաստանի Սահմանադրության նախաբանի անփոփոխելիության մասին։ Հենց նախաբանում հղում է արվում անկախության ակտին, որն իր հերթին ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- դժգոհել է թշնամի պետության նախարարը։