14.12.2024
Բաքուն ու Երևանը վերջնական համաձայնության չեն եկել
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի պաշտոնյաների համար

Վրաստանում շարունակվող իրադարձությունների ֆոնին՝ Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի ևս քսան քաղաքացիների, այդ թվում՝ նախարարների, խորհրդարանի անդամների, իրավապահների և անվտանգության աշխատակիցների, ինչպես նաև մասնավոր անձանց նկատմամբ։


ԱՄՆ պետդեպարտամենտն անունները չի նշում՝ միայն ընդգծում է, որ արգելվում է վիզաների տրամադրումն այն անձանց, ովքեր պատասխանատու կամ մեղսակից են Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար։


Վաշինգտոնը խստորեն դատապարտել է «Վրացական երազանքի» դաժան և չարդարացված բռնությունը Վրաստանի քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարարների, լրատվամիջոցների, իրավապաշտպանների և ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ»։


«Վրացական երազանքը» շեղվել է Վրաստանի եվրատլանտյան ապագայից, որը վրաց ժողովուրդի մեծ ցանկությունն է։ Մենք ձգտում ենք, որ ժողովրդավարության խաթարման համար մեղավոր բարձրաստիճան պաշտոնյաները ենթարկվեն վիզային սահմանափակումների», - հայտարարել է Պետդեպարտամենտը՝ նշելով, որ լրացուցիչ գործողություններ են նախապատրաստում, այդ թվում՝ պատժամիջոցներ՝ Վրաստանում ժողովրդավարությունը խաթարողների նկատմամբ։


«Մենք ցանկանում ենք տեսնել ուժեղ, բարգավաճ և ժողովրդավարական Վրաստան՝ ամուր ինտեգրված եվրատլանտյան հանրությանը», - ասված է հայտարարությունում։