19.01.2025
Անթալիայում երկրաշարժ է տեղի ունեցել
prev Նախորդ նորություն

Թուրքիայում երկու ռազմական ուղղաթիռների բախման հետևանքով 6 մարդ Է զոհվել

Թուրքիայի կենտրոնական մասում՝ Իսպարտա նահանգում, բախվել են թուրքական զինված ուժերի երկու ուղղաթիռներ։ Զոհվել է 6 զինծառայող, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։


Զոհվածների թվում է բրիգադային գեներալ, ցամաքային ուժերի Ավիաուսումնական հաստատության պետ, ճշտում է NTV հեռուստաալիքը։


Ավելի վաղ նահանգապետ Աբդուլլահ Էրինը հայտնել էր հինգ զինվորականների զոհվելու մասին։


Ուղղաթիռներից մեկն ընկել է բենզալցակայանի մոտ։ Դեպքի վայր են ուղարկվել հրշեջ ջոկատներ։ Ուղղաթիռի անկման վայրում բռնկված հրդեհն արագ մարել են։


 

Բաքուն ու Երևանը վերջնական համաձայնության չեն եկել
Հաջորդ նորություն next