14.11.2024
Քննարկվել  են ՀՀ-ում արտահանման դիվերսիֆիկացման ծրագրում փորձագիտական աջակցման հարցեր
prev Նախորդ նորություն

Հայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման և երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 23-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին: Այդ մասին հաղորդում են ԿԳՄՍ նախարարությունից:


Ծրագիրն իրականացվում է նախարարության նախաձեռնությամբ՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:


Հայկական տաղավարում ցուցադրվելու են շուրջ 40 վարպետի ձեռագործ աշխատանքներ, այդ թվում՝ կարպետագործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ:


Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառը կայուն ավանդույթ ունեցող միջոցառում է, որը սկսած 1970-ական թվականներից՝ իրականացվում է Վիեննայի պատմական թաղամասերից մեկում:


Հայաստանի առաջին մասնակցությունը Սուրբ ծննդյան տոնավաճառին տեղի է ունեցել 2023 թվականին Ստրասբուրգում:


 

Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին ու ևս 6 անձի մեղադրանք է ներկայացվել
Հաջորդ նորություն next
 Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
14.11.2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը