23.11.2024
Նոյեմբերի 12-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 26 հարց
prev Նախորդ նորություն

Քննարկվել են ՀՀ-ում արտահանման դիվերսիֆիկացման ծրագրում փորձագիտական աջակցման հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 11-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ տարածաշրջանի գծով գործադիր տնօրեն Էլիզաբեթ Ֆալչեթիին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին՝ ՎԶԵԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի աջակցությունը մեր երկրի տնտեսության զարգացման առանցքային ոլորտներում իրականացվող ծրագրերում՝ ընդգծելով բանկի կողմից աջակցության ծրագրերի շարունակականության կարևորությունը։

Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանում արտահանման դիվերսիֆիկացման ծրագրում փորձագիտական կարողությունների աջակցմանը, Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը, կապիտալի շուկայի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում «կանաչ տաքսոնոմիայի» զարգացմանը՝ կայուն ներդրումները բացահայտելու և խրախուսելու, կապիտալի ներգրավման և կանաչ նախագծերի աճը խթանելու շրջանակներում:

Ներդրումային հնարավորությունների և կայուն տնտեսական զարգացման համատեքստում՝ նախարար Գևորգ Պապոյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։