9.11.2024
Հայաստանը ընդլայնում է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը
prev Նախորդ նորություն

Այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի. Մանուկյան

Վաղ առավոտից մի քանի ժամ Երեւանի ՁՊՎ-ում էի (ձերբակալվածների պահպանման վայր): Մինչ ծրագրել էի այցելել նախօրեին ձերբակալված Աղվան Արշակյանին ու Հայկ Նիկողոսյանին, կեսգիշերից հետո լուր ստացանք, որ Էրեբունու բաժին նույն շինծու կասկածով ու օպերատիվ տվյալներով բերման են ենթարկվել եւս երեք քաղաքացի։


Ողջ գիշեր գործընկերս՝ Մհեր Սահակյանը Նրանց հետ էր ոստիկանատանը։ Լուսաբացին տեղեկացրեց, որ նրանց եւս ձերբակալում են։ Արդեն առավոտյան ՁՊՎ բակում պարզվեց, որ լուսաբացին եւս չորս քաղաքացու, այդ թվում զոհվածի հոր, ձերբակալել են Արաբկիրի բաժնից։ Ադյունքում այս պահի դրությամբ Էրեբունու ՁՊՎ ում են գտնում 9 քաղաքացի, որոնց «մեղքը» մեկն է՝ դեմ են արտահայտվում այս իշխանություններին ու նրանց քաղաքականությանը։


Հրապարակում եմ ցանկը՝


1. Հայկ Նիկողոսյան
2. Աղվան Արշակյան
3. Վիգեն Ազատյան
4. Արա Մկրտչյան
5. Նիկոլայ Քոչարյան
6. Մուշեղ Նավասարդան
7. Հովհաննես Ավետիսյան
8. Միքայել Օհանյան
9. Արտեմ Խառատյան։


Բոլորին էլ բերման են ենթարկել, ձերբակալել անօրինական նույն սցենարով՝ կանգնեցնում են մեքենաները, թե օպերատիվ տեղեկություններ կան անօրինական զենք պահելու մասին։


Մի ողջ օր ձգձգում են մեքենայի խուզարկությունը, հետո այդ տեղեկության հերքման դեպքում կամ ազատ են արձակում, կամ քննիչները, օգտվելով 72 ժամ ձերբակալելու իրենց իրավունքից, անհարկի շարունակում են ընդդիմադիր գործիչներին զրկել ազատությունից։


Սա իշխանության վախերի մասին է խոսում։ Այդ վախերը դեռ շատ են ավելանալու: Իսկ ընդդիմադիրներին նման շինծու և անօրինական քայլերով չեն կարող կոտրել:


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան

Փաշինյանը ԱԺ-ում կհանդիպի ՔՊ-ականների հետ
Հաջորդ նորություն next