10.11.2024
Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին
prev Նախորդ նորություն

Ե՞րբ ԱԺ-ն կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ին՝ խորհրդարանի հերթական քառօրյա նիստերի նախօրեին:


ԱԺ 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված նախագիծը զեկուցելու է ՀՀ փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը, հարակից զեկուցողը Սարգիս Խանդանյանն է:


Նախագծի վերնագիրն է. «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին»։


Նշենք, որ ԱԺ կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է անհրաժեշտ:


 

ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
Հաջորդ նորություն next