25.11.2024
Պուտինը Ալիևին հրավիրել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, Փաշինյանը ևս այնտեղ կլինի
prev Նախորդ նորություն

Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած անձանց ընտանիքների սոցիալական աջակցությունը

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 10-ի նիստում որոշում է ընդունել անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների սոցիալական աջակցությունը երկարաձգելու մասին:


Որոշման համաձայն՝ անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները կշարունակեն ստանալ սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով ևս երկու ամիս՝ 2024 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին:


Աջակցություն ստանալու համար դիմումները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ: Այս սոցիալական աջակցության միջոցառումը տարածվում է 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքների վրա: