25.11.2024
Եռակողմ հանդիպում Մոսկվայում կլինի՞
prev Նախորդ նորություն

Պուտինը Ալիևին հրավիրել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, Փաշինյանը ևս այնտեղ կլինի

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը բանակցություններ են վարում Կրեմլում։


Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Պուտինի և Ալիևի բանակցությունների հիմնական թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Այսօր ավելի ուշ ՌԴ ղեկավարը կընդունի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։


Ալիևն ու Փաշինյանը ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը վարելու է Ռուսաստանի նախագահը։


Նշենք, որ Պուտինն անձամբ է Ալիեւին հրավիրել հոկտեմբերի 23-24-ը Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր իր մասնակցությունը այդ գագաթնաժողովին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ «Հայաստանի ինտեգրման հարց ԲՐԻԿՍ-ին այս պահին չկա»։


VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը դեռ չեն ծրագրում եռակողմ հանդիպում անցկացնել՝ Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար։