Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները։ Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Հրամանագրի համաձայն՝ Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ծրագրում են երկրում մնալ ավելի քան 90 օր և իրականացնել աշխատանքային կամ կրթական գործունեություն, կարող են Ռուսաստան գալ առանց վիզա ստանալու։
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը քննարկում է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը վերացնելու հնարավորությունը:
Մասնավորապես, Էստոնիան, Նիդեռլանդները, Չեխիան և Շվեդիան առաջարկել են Վրաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ մտցնել, այդ թվում՝ վերացնել առանց վիզայի ռեժիմը, ինչպես նաև զրկել երկրին եվրոպական հիմնադրամներից ֆինանսավորումից։