10.11.2024
Հայոց ցեղասպանության թեման ներառվել է Ավստրալիայի խոշորագույն նահանգի դպրոցական ծրագրում
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն ճիշտ և հաջող հարթակ է՝ Հայաստանի տնտեսական շահերը առաջ մղելու համար. Սաֆարյան

Անցած տասը տարիները ցույց տվեցին, որ ԵԱՏՄ-ն ճիշտ և հաջող հարթակ է Հայաստանի համար՝ նրա տնտեսական շահերը առաջ մղելու, մեր երկրի տնտեսական զարգացումը ապահովելու համար: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:

Նրա խոսքով, Հայաստանում թափ է հավաքում բանավեճ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու և չանդամակցելու կողմնակիցների միջև, բայց ինքը կարծում է, որ այդ բանավեճում պետք է լսվի ոչ այնքան քաղաքական գործիչների խոսքը, որքան գիտնականների և փորձագետների խոսքը.

“Որովհետև մեզ կայուն, գիտահետազոտական եզրահանգում է պետք որով պետք է առաջնորդվի պետությունըիր պետական քաղաքականությունը, մասնավորապես արտաքին քաղաքականությունը առաջ մղելու համար”,- նշեց Սաֆարյանը:

Ըստ բանախոսի, մենք ապրում ենք մի անհանգիստ ժամանակաշրջանում, երբ աշխարհում տեղի են ունենում դինամիկ աշխարհաքաղաքական, քաղաքական և տնտեսական փոփոխություններ:


"Քսան տարի առաջ աշխարհի մեզ ծանոթ դեմքը արագ փոփոխվում է և պետք է ունենալ քաղաքական և մարդկային հմտություններ թույլ չտալու այնպիսի ցնցումներ, որոնք կարող են կործանարար լինել մեր պետականության համար",- հավելեց Արամ Սաֆարյանը:


 

ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու իրենց տունն ու ապրուստը կորցրած անձանց
Հաջորդ նորություն next